Թայլանդում կոռուպցիայի մեջ մեղադրվող պետական գործիչները կարող են մահապատժի ենթարկվել, եթե նրանց կողմից հասցված վնասը գերազանցի 1 մլրդ բատը (28.6 մլն դոլար): Առաջարկն արժանացել է բարեփոխումների գծով Ազգային հանձնաժողովի հավանությանը, փոխանցում է utro.ru-ն:
Առաջարկին կողմ են քվեարկել հանձնաժողովի 162 անդամներից 155-ը: Սպասվում է, որ այն կուղարկվի կառավարության, խորհրդարանի ու սահմանադրական հանձնաժողովի քննարկմանը:
Պետք է նշել, որ արդեն մի քանի տարի է՝ մահապատիժ Թայլանդում չի իրականացվում արքայական համաներման արդյունքում դրանք ցմահ ազատազրկման փոխելու արդյունքում: