Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հաստատել է Սիրիայի խնդրի կարգավորման վերաբերյալ Աստանայում կայանալիք բանակցություններին Դամասկոսը պատրաստ է քննարկել բոլոր հարցերը՝ առանց որևէ սահմանափակումների, փոխանցում է սիրիական SANA գործակալությունը:
«Մենք, իհարկե, պատրաստ ենք, և հայտարարել ենք, որ այդ հանդիպման համար մեր պատվիրակությունը պատրաստ է մեկնել համաժողովի երբ հաստատվի հանդիպման ամսաթիվը: Մենք պատրաստ ենք բանակցություններ վարել բոլոր հարցերի շուրջ: Երբ խոսքը Սիրիայում հակամարտության ավարտվելու վերաբերյալ բանակցությունների մասին է կամ Սիրիայի ապագայի մասին, մենք բոլորովին բաց ենք: Բանակցություններում սահմանափակումներ չկան», - ֆրասիացի լրագրողների հետ հարցազրույցում նշել է Ասադը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի կողմից կազմակերպվող հանդիպումը Սիրիայի հարցով նախատեսված է հունվարի 23-ին: