«Եվրատեսիլ 2017»-ում ՀՀ-ն ներկայացնող երգի մրցույթ է հայտարարվել

14:49     9 հունվարի, 2017

«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Եվրատեսիլին ներկայացնելու համար երգ են փնտրում:

«Մենք փնտրում ենք հաղթող երգ Եվրատեսիլ 2017-ի համար: Այն չպետք է գերազանցի 3 րոպեն, կարող է լինել ցանկացած լեզվով, ցանկացած ժանրի և պետք է նախկինում հրապարակված չլինի: Երգն անհրաժեշտ է ուղարկելով [email protected] էլ. հասցեին մինչև հունվարի 30-ը: Սպասում եմ», - գրել է երգչուհին:


© armedia.am