2016թ. ապրիլի 4-ից ուժի մեջ մտած փախստականների անօրինական ներհոսքի կանխարգելման նպատակով Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև կնքված պայմանագրի շրջանակներում մինչ օրս Թուրքիան հետ է ընդունել 801 անօրինական փախստականի, որոնք Թուրքիայի տարածքով Հունաստան էին անցել 2016թ. մարտի 20-ից հետո: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Hւrriyet» լրատվակայքին:
Դրա դիմաց ԵՄ երկրներն իրենց հերթին օրինական ճանապարհով Թուրքիայից ընդունել են 2672 սիրիացի գաղթականի: Ընդ որում, մասնավորապես Գերմանիան ընդունել է 1.060, Ֆրանսիան՝ 438, Նիդերլանդները՝ 409 փախստական:
Նշենք, որ վերոնշյալ պայմանագրով Թուրքիան պարտավորվել է հետ ընդունել 2016թ. մարտի 20-ից հետո իր տարածքով Եվրոպա մուտք գործած բոլոր անօրինական գաղթականներին: Իսկ ԵՄ երկրները պարտավորվել են օրինական ճանապարհով ընդունել ճիշտ նույնքան փախստականների, որքան անօրինական փախստականներ կարտահանձնվեն Թուրքիային: