Թրամփը փեսային նշանակելու է իր ավագ խորհրդականի պաշտոնում

10:39     10 հունվարի, 2017

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր ավագ խորհրդականի պաշտոնում նշանակել իր դուստր Իվանկա Թրամփի ամուսնուն՝ ամերիկացի գործարար Ջարեդ Կուշներին, հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ Կուշներն այդ պաշտոնը զբաղեցնելու համար կլքի Kushner Companies-ի ղեկավար պաշտոնը, կհրաժարվի զգալի ակտիվներից արտասահմանյան ներդրումներից:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Թրամփի դուստրը՝ Իվանկան, ով ևս մեծ ազդեցություն ունի հոր վրա, որևէ պաշտոն չի զբաղեցնի:


© armedia.am