Եվրոպայում սաստիկ ցրտերի պատճառով զոհերի թիվը հասել է 40-ի: Մահացածների հիմնական մաս Լեհաստանի բնակիչներ են. այստեղ անոմալ ցածր ջերմաստիճանից արդեն մահացել է 30 մարդ, հայտնում է Deutsche Welle-ն: Չեխիայում ցրտից մահացածների թիվը 3-ից հասել է 6-ի, ևս երկու մարդ մահացել է Իտալիայում: Հաղորդվում է, որ մահացածների հիմնական մասը անտուններ են:
Անոմալ ցածր ջերմաստիճանը եվրոպական շատ քաղաքներում տրանսպորտային կոլապս է առաջացրել: