Ադրբեջանում դոլարի հետ խնդիրները շարունակում են ավելանալ: Ինչպես փոխանցում է Oxu.Az-ը, դոլար չվաճառող բանկերն ուղղակի հրաժարվում են հաճախորդին վճարել արտերկրից դոլարով կատարված դրամական փոխանցումները:
Նման իրավիճակի է բախվել Գյանջայի բնակիչներից մեկը: Վերջին ամիսներին կինը չի կարողանում բանկից ստանալ դոլարով կատարված դրամական փոխանցումները:
Ադրբեջանցի փորձագետ Անար Ռամազանովը կարծում է, որ բանկերի այդ քաղաքականությունը պայմանավորված է դոլարի դեֆիցիտով: