Գերմանական ֆուտբոլային թիմին տեղափոխող ինքնաթիռին Թուրքիայում կայծակ է հարվածել։
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին Գերմանիայի գավաթի 3-րդ լիգայում մրցող «Էրֆուրթ» թիմը նախապատրաստական մարզումներ անցկացնելու համար մեկնելիս է եղել Թուրքիայի Անթալիա քաղաք։ Սակայն եղանակային վատ պայմանների և կայծակի հարվածի պատճառով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Դալաման քաղաքի օդանավակայանում։
Հաղորդվում է, որ ինքնաթիռի ուղևորները և անձնակազմը չեն տուժել։