Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը կաշխուժանա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է նախագահական նստավայրում կազամակերպված դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ, փոխանցում է Sputnik News-ը:
«Հատկապես տարածաշրջանային հարցերում հավատում եմ, որ փոխհամաձայնության հասնելով՝ կարճ ժամանակում առաջխաղացում կունենանք»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Իսլամական պետության, գյուլենականների և այլ կազմակերպությունների կողմից եկող սպառնալիքների դեմ պայքարում Թուրքիան դաշնակից ԱՄՆ-ից աջակցություն է ակնկալում: