Մասլյակովը Ստեփանակերտի ՈւՀԱ թիմին հրավիրել է մասնակցելու Սոչիի փառատոնին

17:24     10 հունվարի, 2017

Ստեփանակերտի «Աղ ու հացով» (С хлебом и солью) ՈւՀԱ թիմը Սոչիում այսօր մեկնարկող «Կիվին-2017» միջազգային 28-րդ փառատոնին մասնակցության հրավեր է ստացել: Այս մասին թիմի անդամները հայտնում են իրենց ֆեյսբուքյան էջում:

Հրավերը ստորագրել է ՈՒՀԱ-ի միջազգային կոմիտեի նախագահ Ալեքսանդր Մասլյակովը, հայտնում է Sputnik Արմենիան:

ՈՒՀԱ թիմերի «Կիվին-2017» միջազգային 28-րդ փառատոնը կկայանա Սոչիում հունվարի 10-23-ը: Փառատոնի կայքում գրանցված 640 թիմերի շարքում ղարաբաղյան թիմը 171-րդն է:


© armedia.am