Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն Instagarm-ի իր էջում անիծել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինին՝ 1944 թվականին չեչեն ժողովրդի նկատմամբ իրականացված բռնագաղթի պատճառով: Այս խոսքերը Կադիրովը գրել է չեչենների՝ իրենց պատմական հայրենիքը վերադառնալու 60-ամյակին նվիրված ելույթում:
«Մեր նախնիները ենթարկվել են ոչ մարդկային փորձությունների, սակայն քաջության և տոկունության հրաշքներ են ցույց տվել: Բռնագաղթի սարսափելի դեպքերից հետո նրանք իրենց հայրենի հողում ապրելու և ստեղծագործելու ուժ գտան: Իոսիֆ Ստալինը չեչեն և այլ ազգերի ներկայացուցիչներին հասցրել է անդունդի եզրին: Թո'ղ հավերժ անիծվի նա»,- գրել է Կադիրովը, հաղորդում է Gazeta.ru-ն: