Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել է «Հալ Սիթի»-ին (2:0):
Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացել է Խուան Մատան Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո: 87-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Մարուան Ֆելաինին:
Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 26-ին: