ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման, ում պաշտոնավարումը ավարտվում է հունվարի 20-ին, հանդես է եղել հրաժեշտի ելույթով, որն սկսել է իր և կնոջ՝ Միշել Օբամայի անունից շարքային ամերիկացիներին ուղղված շնորհակալական խոսքով՝ իրեն հավատալու ու աջակցելու համար, գրում է gazeta.ru-ն:
«Տասն օրից աշխարհը կտեսնի մեր ժողովրդավարությանը հատուկ առանձնահատկությունը՝ իշխանության խաղաղ փոխանցումն ազատ ընտրված մի նախագահից մյուսին», - ասել է Օբաման՝ հավելելով, որ իր վարչակազմը կապահովի իշխանության փոխանցման հնարավորինս հարթ գործընթաց:
Օբաման նախագահի պաշտոնում իր վերջին ելույթն ունեցել է Չիկագոյում, որտեղ իր և առաջին տիկնոջ համար «սկսվել է ամեն ինչ». 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին նախագահականելույթը Օբաման ունեցել է հենց Չիկագոյում: