Չինաստանի իշխանություններն արգելել են Pokemon Go բջջային խաղի, ինչպես նաև հավելյալ իրականության տեխնոլոգիայով այլ խաղային հավելվածների լիցենզավորումը մինչ երկրի համար դրանց վտանգավորության աստիճանի պարզումը, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ վտանգները, Պեկինի կարծիքով, ներառում են իրենց մեջ աշխարհագրական տեղեկատվության անվտանգության, ինչպես նաև սպառողների տրանսպորտային և անձնական անվտանգության սպառնալիքներ։
Նշենք, որ ավելի վաղ Pokemon Go-ն Ֆրանսիայում ճանաչվել էր ազգային անվտանգության սպառնալիք: