Մթնոլորտային անոմալ երևույթների հետազոտության չիլիական պետական կոմիտեն (CEFAA) տեսագրության ուսումնասիրության հիման վրա հանգել է այն եզրակացության, որ 2014 թվականին Սանտյագոյից արևմուտք Չիլիի օդաչուներին հաջողվել է երկնքում ՉԹՕ նկարահանել, գրում է newsru.com–ը։
Չճանաչված թռչող օբյեկտը ռազմական օդաչուները նկատել էին 2014-ի նոյեմբերի 11-ին՝ Չիլիի մայրաքաղաքից ոչ հեռու ափամերձ տարածքում պարեկության ժամանակ։ Ներկայացնելով զեկույցը՝ զինվորականներից մեկը ՉԹՕ-ն ներկայացրել է որպես «հարթ, ձգված օբյեկտ՝ երկու ջերմային կենտրոններով»։Реклама 15
Տեսագրությունից երևում է, ինչպես է «դատարկությունից» հայտնված օբյեկտը անսպասելի անհետանում ամպերում։ CEFAA-ի մասնագետները պարզել են, որ օբյեկտը ո՛չ թռչուն էր, ո՛չ էլ տիեզերական աղբի կտոր, միջատ, օդանավ կամ էլ մթնոլորտային անոմալիա։ Ամփոփելով զեկույցը՝ կոմիտեն այդ օբյեկտն անվանել է «չճանաչված»։