Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներքին գործերի նախարարին հանձնարարել է զբաղվել Թբիլիսիում մի շարք գիշերային ակումբերի օտարերկրյա տերերի խտրական գործողություններով, որոնց արդյունքում այդ հաստատություններ կարողանում են այցելել միայն վերջիններիս հայրենակիցները և վրացի կանայք, գրում է Интерфакс-ը:
Նշենք, որ վերջին տարիներին Թբիլիսի կենտրոնում արաբական երկրների քաղաքացիների կողմից տասնյակ ակումբեր են բացվել, որոնք հաճախում են բացառապես այդ երկրների քաղաքացիները: