Լեհաստանի Բիդգոշ քաղաքից ոչ հեռու՝ Պավլուվեկ գյուղում, ձերբակալվել է Հայաստանի 2 քաղաքացի, հաղորդում է Express Bydgoski պարբերականը։
Իրավապահները ՀՀ քաղաքացիների մոտ հայտնաբերել են 29 հազար տուփ առանց ակցիզի բելառուսական և ռուսական ծխախոտ ավելի քան 385 հազար զլոտի (93 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ:
Իրավախախտներին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում կամ տուգանք։ Հաղորդվում է, որ ձերբակալվածները նախկինում ևս հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում մաքսանենգ ալկոհոլի և ծխախոտի պատճառով: