«Գազպրոմ»-ը Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց վճարման նոր պայմաններ Է առաջարկել Վրաստանին, մանրամասնությունները հայտնի կդառնան այն բանից հետո, երբ հարցը կքննարկվի կառավարության նիստում, լրագրողներին հայտնել Է Վրաստանի Էներգետիկայի նախագահ Կախա Կալաձեն:
Վերջինս հունվարի 10-ին «Գազպրոմ-Էքսպորտի» ղեկավարության հետ հերթական հանդիպումն Է անցկացրել ռուսական գազի տարանցման հարցի շուրջ: Դա երրորդ հանդիպումն Էր վերջին ամսվա ընթացքում, գրում է Sputnik Грузия-ն:
««Գազպրոմ»-ի կողմից արվել Է հետաքրքիր առաջարկություն: Նաեւ ցանկանում եմ ասել, որ դա վերջին առաջարկությունն Է: Հիմնական խոսակցությունը ծավալվել Է ֆինանսական վճարման անցնելու շուրջ», - ասել Է Կալաձեն՝ հավելելով, որ ռուսական կողմի այս առաջարկը բավականին հետաքրքիր է:
Հայաստան բնական գազի տարանցման վերբերյալ «Գազպրոմ-Էքսպորտ»-ի հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը լրացել Է հունվարի 1-ին:
Վրաստանը որպես գազի տարանցման դիմաց վճար ստանում Է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդահուր ծավալի 10 տոկոսը: Նոր պայմանագրի շուրջ բանակցությունները ձգձգվում են այն պատճառով, որ «Գազպրոմ»-ը պնդում Է տարանցման դիմաց վճարել ոչ թե գազով, այլ փողով:
Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007 թվականից: Հանրապետությանը գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն Է: