Երեկ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայքում տեղեկություն էր հայտնվել Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահվան վերաբերյալ, սակայն քիչ անց տեղեկությունը հեռացվել էր կայքից:
Չնայած նրան, որ լուրն արագորեն հանվել էր, այն հասցրել էր տարածվել համացանցում: Օգտատերերից շատերը հասցրել են նկարել կայքում զետեղված այդ տեղեկությունը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվել էր, որ Եղիսաբեթը մահացել է քնի մեջ Սանդրինգեմի պալատում այն բանից հետո, երբ հազի հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել է:
Սակայն այսօր արդեն բրիտանական մի շարք պարբերականներում, մասնավորապես Express-ում ,լուրեր տարածվեցին այն մասին, որ սա ռուսների խաղացած չար կատակն էր, և նման բան իրականում չկա: Բանն այն է, որ թագուհու մահվան գույժն առաջինը տարածվել էր հենց ռուսական մամուլում, և ըստ բրիտանական աղբյուրների, ռուսները կեղծ սքրինշոթ են արել և տարածել այն իբրև թե թագավորական պաշտոնական կայքի անունից:
Սակայն համացանցի որոշ օգտատերեր պնդում են, որ ռուսական մեդիային ամենևին հարկավոր չէր նման խաղ տանել 90-ամյա ծեր կնոջ հետ, և որ անգլիացիներն իրենք չեն կողմնորոշվում, արդյոք իրենց միապետն իրականում կյանքից հեռացել է, թե՝ ոչ:
Եղիսաբեթ 2-րդն ամուսնու հետ հունվարի 8-ի երեկոյան...