Ամանորի և Սուրբծննդյան տոների առիթով Ստեփանակերտում բացվել է տոնական ցուցահանդես, որը կգործի մինչև փետրվարի վերջը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտի պատկերասրահն անցած տարի ունեցել է շուրջ 2000 այցելու, որոնք ինչպես տեղացիներ, այնպես էլ զբոսաշրջիկներ են:
«Տարվա ընթացքում կազմակերպել ենք 20-ից ավել ցուցահանդեսներ: Պատկերասրահն ունի նաև իր սեփական ֆոնդը, որը համալրված է տեղական և օտարերկրացի գեղանկարիչների և քանդակագործների 400 աշխատանքներով»,- ասել է Ե. Դադայանը:
Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են Հայաստանի Հանրապետության հայտնի նկարիչների և քանդակագործների աշխատանքներ: