«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից նվիրաբերված 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր և աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի մարքեթինգի գծով համակարգող Հասմիկ Սարգսյանն ասաց, որ կենտրոնը կրթական հանգույց է լինելու, որտեղ ոչ ֆորմալ, արտադասարանային և մասնագիտական վերապատրաստման ծրագրերի միջոցով մարդիկ հնարավորություն են ստանալու ինքնադրսևորվել հենց իրենց համայնքում և զարգացնել այն:
«Կենտրոնի բացումը տեղի կունենա 2017 թվականի աշնանը: Այն ծառայելու է շրջակա 25-ից 30 համայնքներին»,-ասաց նա՝ հավելելով, որ դեկտեմբեր ամսին Նյու Յորքում անցկացված դրամահավաք-երեկույթի ընթացքում հանգանակված ողջ հասույթը` 3.1 միլիոն դոլարը ծառայելու է COAF-ի ծրագրերի իրականացմանը: