Հունվարի 11-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում փակ քվեարկության դրված սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին և երկրորդ հոդվածները ընդունվել են: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Habertürk» լրատվակայքին:
Համաձայն նախագծի առաջին հոդվածի՝ փոփոխություններ կկատարվեն սահմանադրության «դատական իրավասությունների» վերաբերյալ բաժնում: Նախագծի երկրորդ հոդվածը նախատեսում է պատգամավորների թվի ավելացում. 550-ի փոխարեն մեջլիսը այսուհետ կունենա 600 պատգամավոր: