Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը կազմակերպելու է «Հայոց ցեղասպանության ճանաչման գործին Թուրքիայի հասարակության ներգրավվածությունը» խորագրով կոնֆերանս` թուրք գործիչների մասնակցությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Կոնֆերանսին կմասնակցեն հայտնի քաղաքագետ, սյունակագիր Չենգիզ Աքթարը, իրավապաշտպան Այշե Գյունայսուն, տնտեսագետ Ահմետ Ինսելը, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
Կոնֆերանսը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին: