Առաջիկա ամիսները բարդ են լինենելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար ինչպես գլխավոր քարտուղարի պաշտոնի, այնպես էլ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված: Այս մասին ասվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի հրապարակած հոդվածում:
«Դեռևս 2015 թվականին ՀԱՊԿ անդամները պայմանավորվել են, որ այդ պաշտոնը ռոտացիոն հիմունքներով երեք տարին մեկ պետք է ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրին: Ռուսական այբուբենի համաձայն առաջինը պետք է դառնա Հայաստանը, այսինքն՝ նախապես համաձայնեցված էր, որ Բորդյուժային պետք է փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը:
Հոկտեմբերին Երևանում կայացած գագաթաժողովին բացակայում էր Ղազախստանի նախագահը, իսկ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին կայացած գագաթաժողովին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրանց բացակայությունը, որոշ տվյալների համաձայն, պատահական չէր», - գրում է ամերիկյան վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ վերջիններս սերտ կապեր ունեն Ադրբեջանի հետ:
«Մոսկվան իհարկե կանի հնարավոր ամեն բան այդ տարաձայնությունները հարթելու համար», - կարծում են Stratfor–ի վերլուծաբանները, որոնց կարծիքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին խոստանալով՝ Մոսկվան հաստատել է իր աջակցությունը Երևանին, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ չեզոք դիրք էր զբաղեցրել: