Նատալի Սամարջյանը նշանակվել է Coro Southern California ժողովրդավարական կառույցի գործադիր տնօրեն

12:47     12 հունվարի, 2017

Հայուհի փաստաբան և հասարակական գործիչ Նատալի Սամարջյանը նշանակվել է Coro Southern California-ի գործադիր տնօրենի պաշտոնում, գրում է 1in.am-ը:

Coro Southern California-ն ոչ կոմերցիոն կազմակերպություն է՝ նվիրված քաղաքացիական առաջնորդ դառնալու նպատակով երիտասարդների ուսուցմանը։ Նշվում է, որ Նատալին Coro էր եկել 2 տարի առաջ՝ Կալիֆոռնիայի կանանց իրավունքների կենտրոնից։ Ավելի վաղ Սամարջյանը մեծ ակտիվություն է դրսևորել հայ համայնքում որպես Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի Professional Network-ի (ամերիկահայ երիտասարդ մասնագետների ասոցիացիա) անդամ։ Սամարջյանը եղել է նաև Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի America We Thank You կոմիտեի անդամ։

Նատալին կհաջորդի Սառա Հերնանդեսին. նա լքել է պաշտոնը դեկտեմբերին՝ Կոնգրեսի ընտրություններին մասնակցելու համար։


© armedia.am