Վանա լճի Աղթամար կղզում նոր նավամատույց է կառուցվել:
4 մետր լայնություն և 50 մետր երկարություն ունեցող նավամատույցը կղզում թվով 3-րդն է։
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվական կայքին՝ կղզում գտնվող հայկական պատմական Սուրբ Խաչ եկեղեցի այցելող զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով, հատկապես ամռան ամիսներին առաջացել էր 3-րդ նավամատույցի անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010 թվականից բացվել է թանգարանի կարգավիճակով: Այդ երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրում է անցկացնել կրոնական արարողություն: