Այս շաբաթվա ընթացքում Ուկրաինայում գրանցված խիստ եղանակային պայմանների պատճառով 40 մարդ է զոհվել: Այդ մասին այսօր հայտնել է Ուկրաինայի Առողջապահության նախարարության արտակարգ բժշկական օժանդակության տրամադրման հարցերով վարչության պետ Տատյանա Տիմոշենկոն, փոխանցում է utro.ru-ն:
Նրա խոսքերով, 869 մարդ առողջապահական մարմիններին է դիմել: Նրանցից 753-ը հոսպիտալացվել են, ֆիքսվել է 40 մահվան դեպք:
Առողջապահության նախարարությունում գրանցված մահերի մեծ մասը գնահատվել է՝ որպես ոչ սթափ վիճակում ցրտահարության հետևանք:
Նշենք, որ հունվարի վեցից Ուկրաինայում խիստ ցուրտ եղանակ է: Որոշ տեղերում օդի ջերմաստիճանը կազմել է -20-25 աստիճան: