ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշման նախագիծը:
Նախարար Վահան Մարտիրոսյանի փոխանցմամբˋ ընկերության լուծարումը բխում է պետական կառավարման ապարատի օպտիմալացման նպատակից և կբերի բյուջետային ծախսերի տարեկան մոտ 35 մլն դրամով նվազեցմանը:
Վահան Մարտիրոսյանն ընդգծել է, որ դա չի ազդի Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության ծրագրի իրականացման վրա և համապատասխան գործառույթները կարող է կատարել նախարարության կազմում գործող երկաթուղու վարչությունը:
Նախարարը նշել է, որ կառավարությունը շարունակում է հետաքրքրված մնալ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրով: