2017-ի մարտից ԵԱՏՄ բոլոր երկրներում ծխախոտը կվաճառվի նոր տուփերով։ Տուփերի պատկերները կզգուշացնեն ծխելու վտանգի ու հետևանքների մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ԵԱՏՀ-ին:
«2017-ի մարտի 17-ից ԵՏՄ երկրներում վաճառվող ծխախոտի տուփերի վրա «սարսափելի» պատկերներ կհայտնվեն։ Ըստ ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգի, արտադրողները, ներկրողները և վաճառողները պետք է մինչ այդ ժամկետը` մոտ 3 ամսում, հասցնեն պատկերները տեղադրել տուփերի վրա»,-ասվում է ԵԱՏՀ հաղորդագրության մեջ։
Տուփերի վրա կպատկերվեն ծխելուց վնասված օրգանները, կնշվի հիվանդությունը` պարոդոնտոզից մինչև փտախտ ու քաղցկեղ։ Պատկերները կունենան աղտոտ շագանակագույն երանգ Pantone 448C կոդավորմամբ, որն ըստ գիտնականների ամենատհաճ գույնն է։ Զգուշացնող պատկերի մակերեսը պետք է զբաղեցնի փաթեթավորման հիմնական կողմերի առնվազն կեսը։
Նաև արգելվում է այնպիսի բան պատկերել կամ գրել տուփերի վրա, որը համեղ և օգտակար ինչ-որ բան կհիշեցնի` միրգ, հատապտուղ և այլն։ Համարվում է, որ դա, կարող է մոլորեցնել ծխողներին, որոնք կարող են ծխախոտը ասոցացնել օգտակար մթերքի հետ։ Նույն պատճառով չի կարելի նաև նշել նիկոտինի, խեժի քանակը` ծխողները չպետք է կարծեն, որ որքան քիչ է վնասակար նյութերի քանակն, այնքան անվնաս է արտադրանքը։
Որոշումն ամբողջովին ուժի մեջ կմտնի նոյեմբերի կեսից: Ոչ այնքան «սասափելի» պատկերներով ապրանքը կթույլատրվի վաճառել ԵԱՏՄ այն երկրում, որտեղ արտադրվել է։