Ամփոփվել են անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի դեկտեմբեր ամսին խփած լավագույն գոլերի քվեարկության արդյունքները: Լավագույն եռյակում են Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլերը:
Այսպես, հարցման մասնակիցների 79 տոկոսը քվեարկել է «Սանդերլենդի» դարպասին դեկտեմբերի 26-ին «Կարիճի հարվածով» Մխիթարյանի խփած գնդակին, 9 տոկոսը՝ Եվրոպայի լիգայի խաղերի ժամանակ ուկրաինական «Զարիի» դարպասին խփած գնդակին, իսկ 4 տոկոսը՝ «Տոտենհեմի» դարպասին խփած գնդակին:
«Շնորհակալություն երկրպագուներին մշտական աջակցության համար: Սիրում եմ ձեզ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը: