Սիրիայի կառավարական բանակի հրամանատարությունը հաստատել է, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արևմուտքի Էլ-Մեզզա ռազմաբազայի մոտակայքում, փոխանցում է Интерфакс-ը:
Նշվում է, որ ռմբակոծության շրջանակում ոչնչացվել է զինամթերքի պահեստ, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյունների շարք։ Ներկայում զոհերի թվի մասին տեղեկություն չկա։ Ամեն դեպքում նշվում է, որ պայթյունների ժամանակ ռազմաբազայի մոտակայքում շատ զինվորականներ չեն եղել: