Սալվադորում, որը հայտնի է սպանությունների բարձր մակարդակով, վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ առանց սպանության օր է անցել: Այս մասին հայտարարել է Ազգային ոստիկանության տնօրեն Հովարդ Կոտտոն: Ինչպես նշում է Associated Press գործակալությունը՝ նախորդ առանց սպանության օրը եղել է 2015 թվականի հունվարի 22-ին: Առանց սպանությունների ևս մեկ օր գրանցվել է 2013-ին, իսկ 2012-ին եղել է այդպիսի երկու օր:
Կենտրոնաամերիկյան այս հանրապետությունում 2016 թվականին միջինը օրական տեղի է ունեցել 14.4 սպանություն: