Ավստրալիայում նախարարը հրաժարական է տվել պետության հաշվին ուղևորությունների պատճառով
Ավստրալիայի առողջապահության և սպորտի նախարար Սյուզան Լին իր շուրջ ծագած սկանդալի ֆոնին հրաժարական է տվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա մի քանի ծառայողական ուղևորություններ է կատարել, որոնց ընթացքում զբաղվել է ոչ թե պետական գործերով, այլ՝ անշարժ գույքի փնտրտուքներով, գրում է BBC-ն:
«Ավստրալացիներն իրավունք ունեն հուսալու, որ քաղաքական գործիչները խնայողաբար են ծախսում հարկատուների գումարները, իսկ պետական ռեսուրսները օգտագործվում են էթիկ կերպով», - հայտարարել է կառավարության ղեկավարը:
Նշենք, որ նմանատիպ սկանդալներն Ավստրալիայում վերջին տարիներին հաճախակիացել են: Այս պատճառով Ավստրալիայի վարչապետն որոշել է ստեղծել անկախ մարմին, որը պետք է հետևի խորհրդարանականների ծախսերին: