Կիպրական խնդրի շուրջ Ժնևում կայացած միջազգային համաժողովն ավարտվել է առանց հստակ արդյունքների, հայտնում է Корреспондент-ը:
Բանակցությունները կշարունակվեն, երբ բոլոր կողմերը ներկայացնող փորձագետները, հանդիպեն հունվարի 18-ին, հայտարարել է Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը:
Վերջինիս խոսքերով, այն բանից հետո, երբ փորձագետները կմշակեն անվտանգության հետ կախված մի շարք հարցեր, բանակցությունների մասնակիցները բանակցությունների նոր փուլ կանցկացնեն:
Ինչպես հայտնել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը, փորձագետների խումբը պետք է ներկայացնի զեկույց Կիպրոսում տեղակայվող թե՛ հունական, թե՛ թուրքական զորքի թվաքանակի և զինատեսակների մասին: