Թուրքիայի խորհրդարանը ընդունել է կառավաման նախագահական ձևի անցում ենթադրող սահմանադրական փոփոխությունների երկու հիմնական դրույթները, հայտնում է թուրքական anadolu գործակալությունը:
Այդ դրույթները մասնավորապես ենթադրում են, որ նախագահ Էրդողանը իրավունք կստանա հրամաններ արձակել, նշանակել նախարարների, հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր:
Փոփոխությունների ընդունումից հետո սահմանադրական բարեփոխումների հարցը պետք է դրվի համազգային հանրաքվեի, սակայն եթե այն ստանա խորհրդարանի 367 պատգամավորների աջակցությունը, ուժի մեջ կմտնի առանց հանրաքվեի: