Թուրքիայի ազգային մեծ ժողովում հունվարի 11-ին սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ կորել է ամբիոնի 15-ական հազար եվրո արժողությամբ 2 բարձրախոսներից մեկը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sondakika.com» լրատվական կայքին ենթադրվում է, որ բարձրախոսը ծեծկռտուքի մասնակից պատգամավորների կողմից որպես մահակ է օգտագործվել, սակայն որևէ կերպ չի հաջողվում պարզել, թե որտեղ է այն հայտնվել կռվից հետո:
Նշվում է, որ կռվի ընթացքում լրջորեն վնասվել ու ամրացված տեղից պոկվել է նաև խորհրդարանի 250 կգ կշռող քարե ամբիոնը, որն արդեն վերանորոգվել ու կրկին ամրացվել է հին տեղում: