Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կողոպտել է թոշակառումների ավազակախումբը, գրում է lenta.ru-ն:
Վերջինիս փոխանցմամբ՝ գլխավոր ապացույցը դարձել է կպչուն ժապավենը, որով հանցագործները փակել էին Քարդաշյանի բերանը, և փողոցում կորցրած խաչը:
Իրավապահ մարմինները դրանց վրա ԴՆԹ հետքեր և մատնահետքեր են հայտնաբերել, որոնք պատկանել է արդեն մի քանի անգամ գողության համար ձերբակալված 50-ամյա տղամարդու: Կասկածյալին սկսել են հետևել և երեք ամիս հետո ձերբակալել են 17 մարդու, ովքեր որևէ կերպ կարող էին կապ ունենալ կողոպուտի հետ:
Հաղորդվում է, որ կասկածյալներից երկուսն ավելի քան 70 տարեկան են, ևս երեկ կասկածյալ, այդ թվում նաև ավազակախմբի ենթադրյալ պարագլուխն ավելի քան 60 տարեկան են: Ձերբակալության ժամանակ նրանցից առգրավվել էր զենք և կանխիկ մեծ գումար:
Հիշեցնենք, որ Քարդաշյանին կողոպտել էին Փարիզի հյուրանոցներից մեկում 2016 թվականի հոկտեմբերին: Հանցագործներին հաջողվել էր թաքնվել՝ հափշտակելով մոտ 10 մլն դոլարի զարդեր: