Հանրապետության տարածքում հունվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Երևանում հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, սպասվում է թույլ ձյուն, գիշերը և առավոտյան` մառախուղ: 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Բոլոր օրերին ամպամածությունը և մառախուղը կպահպանվի: