Հեղինակավոր National Geographic ամսագիրը հրապարակել է համեղ սնունդ ունեցող, սակայն այդ տեսանկյունից քչերին հայտնի քաղաքների ցանկը, որում ներառված է նաև Երևանը, փոխանցում է tert.am-ը:
Ամսագրի լրագրող Նենսի Գափթոնը Երևանում այցելել է կենտրոնում գտնվող մի շարք հայտնի ռեստորաններ ու սրճարաններ, որտեղ համտեսել է տարբեր կերակրատեսակներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով ավանդական տոլմային և, իհարկե, խորովածին: Նշենք, որ Գափթոնին Երևանում հատկապես դուր է եկել Կասկադը՝ իր բազմաթիվ հյուրընկալ սրճարաններով:
Երևանից բացի՝ ցանկում ներառված են նաև Բուդապեշտը (Հունգարիա), Դետրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վելինգթոնը (Նոր Զելանդիա):