Վերջին ամիսներին ամերիկյան իշխանությունների կողմից Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներն ակտիվացել են, ինչը չէր կարող իր ազդեցությունը չթողնել նաև այդ երկրի նկատմամբ ամերիկացիների վեաբերմունքի վրա: Այսպես, ԱՄՆ-ի բնակչության 54 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում: Ընդ որում, ամերիկացիների մոտ Ռուսաստանի և նրա ներկայացրած սպառնալիքի ընկալումը բավականին քաղաքականացված է: Այսպես, Ռուսաստանի հզորությունը և ազդեցությունն աշխարհում որպես մեծ սպառնալիք ԱՄՆ-ի համար ընկալում է դեմոկրատների 67 տոկոսը՝ նախորդ տարվա 37-ի փոխարեն: Հանրապետականների շրջանում այդ ցուցանիշը կրճատվել է. այժմ Ռուսաստանին որպես սպառնալիք ընկալում է հանրապետականների 41 տոկոսը՝ նախորդ տարվա 46-ի փոխարեն: Նշենք, որ ինչպես ցույց են տալիս վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում անցկացված հարցումները, ռուսաստանցիներն էլ իրենց հերթին բավականին բացասական են վերաբերվում ԱՄՆ-ին: Ավելին՝ Ռուսաստանի բնակչության 56 տոկոսը կարծում է, որ «այլ պետություններին վերահսկելու ԱՄՆ-ի ձգտումը» բավականին մեծ սպառնալիք է իրենց երկրի համար: Հարկ է նշել, որ վերջին երկու տարվա ընթացում այս ցուցանիշը բավականին նվազել է. 2014 թվականինին ԱՄՆ-ին վատ էր վերաբերում ռուսաստանցիների 74 տոկոսը: Թեև ԱՄՆ-ին «շատ լավ» վերաբերող ռուսաստանցիները կազմում են 2 տոկոս, սակայն հարցումները ցույց են տալիս, որ վերջին շրջանում այս ցուցանիշը ևս աճելու միտում է ցույց տալիս:
Ամեն դեպքում վերլուծաբանները մեծ մասը հակված է կարծելու, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում առաջիկայում դրական զարգացումներ կգրանցվեն, ինչի մասին նրանց կարծիքով վկայում են ինչպես ԱՄՆ-ի նորընտիր նախագահի գովեստի խոսքերը իր ռուս պաշտոնակցի հասցեին, այնպես էլ Օբամայի վարչակազմի կողմից Մոսկվային կիբեռհարձակումների մեջ մեղադրանքների ակտիվ պաշտպանումը: Կրեմլի հնչեցրած հայտարարություններն իրենց հերթին խոսում են, որ Թրամփի այս նախաձեռնությունը անպատասխան չի մնալում և Մոսկվան պատրաստ է ամերիկյան նոր վարչակազմի հետ կառուցողական երկխոսության: