Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին զայրացրել է լրագրողի այն հարցը, թե արդյոք պատժվել է բանանի ներկրումը խոչընդոտող անձը:
Վարչապետին բարկացրել է հարցը` արդյո՞ք նա գիտե այն ներկրողների անունները, ովքեր հայաստանյան շուկայում մոնոպոլ դիրք ունեն։ Ես բոլորին իմանալ չեմ կարող, ասել է վարչապետը։ Բարկության հաջորդ ալիքը վրա է հասել, երբ լրագրողներն ակնկալեցին վարչապետի տեղեկացված լինելը ներկրումը խոչընդոտող անձանց վերաբերյալ։
«Ինձ միլիցիա մի սարքեք, ես իմ ֆունկցիան դրա մեջ չեմ տեսնում: Պատկերացնո՞ւմ եք՝ ես բոլոր բանան կամ շաքար ներկրողներին իմանամ. ուր կհասնի»,-ասել է վարչապետ Կարապետյանը, հաղորդում է Sputnik Armenia-ն:
Նա նշել է, որ իր գործառույթը սահմանափակվում է ներկրման համար ազատ դաշտ ստեղծելով:
«Դուք ինձ պետպլանի տեղ եք դնում, որ հսկեմ: Ի՞նչ եք առաջարկում, բոլորի հետևից վազեմ, ասեմ՝ դիմում տուր»,- եզրափակեց նա: