ԱՄՆ առաջին անգամ կթողարկի 100 դոլար արժողությամբ ոսկյա մետաղադրամներ, որոնց վրա պատկերված կլինի աֆրոամերիկուհու դիմանկար, փոխանցում է utro.ru գործակալությունը:
Սևամորթ աղջիկը պատկերված կլինի Ազատության Լեդիի տեսքով, նրա հետ՝ ԱՄՆ մյուս խորհրդանիշը՝ թռչող սպիտակագլուխ արծիվը:
Մետաղադրամների հատման մասին ԱՄՆ օրենքը, սկսած 1792թ.-ից, պահանջում է, որպեսզի դրանց վրա լինի «ազատության կերպար»: ԱՄՆ դրամատան փոխանցմամբ «երկրի զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև ազատության մասին պատկերացումները»:
Աֆրոամերիկուհու նկարով մետաղադրամներն, առաջին հերթին, նախատեսված են կոլեկցիոներների համար: Դրանց թողարկումը կապված է ԱՄՆ դրամատան 225-ամյակին:
Հետագայում նախատեսվում է թողարկել լատիանաամերիկյան, հնդկական և ասիական ծագում ունեցող ամերիկուհիների նկարներով մետաղադրամներ՝ ընդգծելու երկրի մշակութա-էթնիկական բազմազանությունը: