Սամանտա Պաուերը, իր վերջին մամուլիս ասուլիսի ժամանակ՝ որպես ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, ընդգծեց, որ Միավորված ազգերի կազմակերպությունը չի կարող դիմակայել համաշխարհային մարտահրավերներին, այդ թվում՝ ահաբեկչությանը, համաճարակներին և բնական աղետներին, առանց ԱՄՆ իշխող դերակատարման:
Այս մասին հաղորդում է TASS լրատվականը:
Դիվանագետի խոսքով, անհրաժեշտ է որպեսզի այս համաշխարհային կառույցը դառնա առավել գործունակ, քանի որ աշխարհում ցանկացած բնույթի մարտահրավերի դեպքում միջազգային հանրությունը դիմելու է ՄԱԿ-ի օգնությանը: Ըստ Սամատա Պաուերի՝ դա առանց ԱՄՆ-ի պարզապես անհնար կլինի: