Գերմանիայի Ֆեդերալ հետախուզական ծառայությունը Անգելա Մերկելի կառավարությանը զեկույց է ներկայացրել, որում պնդում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է ԱՄՆ և ԵՄ միասնությունը խաթարել: Այդ մասին այսօր հունվարի 14-ին գրել է Spiegel-ը, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Հաղորդվում է, որ զեկույցը կազմվել է Գերմանիայի կառավարության հրամանով՝ հետախուզական ծառայությունների տվյալների հիման վրա:
Գերմանական հատուկ ուժերը եկել են եզրակացության, որ Եվրամիության երկրներում արդեն մի քանի տարի է՝ նկատվում է ռուսական ազդեցությունը:
Spiegel-ի փոխանցմամբ, գերմանական զեկույցում եկել են եզրակացության, որ Մոսկվան, հատկապես, արևմտյան երկրներում, կփորձի սրել գոյություն ունեցող սոցիալական խնդիրները և վնասել ԵՄ և ԱՄՆ միջև ամուր կապը: