Միջազգային հումանիտար կազմակերպությունները չեն շտապում օգնություն ցուցաբերել Հալեպի ազատագրված տարածքների բնակիչներին այն բանից հետո, ինչ քաղաքն ազատագրվել է անօրինական զինված խմբավորումների հսկողությունից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը։
«Հալեպի ազատագրումից արդեն մեկ ամիս է անցել։ Սակայն միջազգային կազմակերպությունները իրական օգնություն չեն ցուցաբերում խաղաղ բնակչությանը։ Առայժմ հիմնական օգնությունը Հալեպի բնակիչները ստանում են Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից, ԿԽՄԿ-ից ու Կարմիր կիսալուսնի սիրիական միությունից»,- ասել է գեներալ մայորը։
«Զարմանալի է, որ Հալեպի նկատմամբ միջազգային կազմակերպությունների կողմից շատ մեծ ուշադրությունից հետո, քաղաքի ազատագրումից մեկ ամիս հետո միջազգային կազմակերպությունների կողմից օգնություն չի տրամադրվում»,- ասել է Կոնաշենկովը։