Լիտվան մտադիր է ցանկապատ կառուցել Կալինինգրադի հետ սահմանին

12:09     15 հունվարի, 2017

Վիլնյուսը մտադիր է ցանկապատ կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:  

Լիտվայի ներքին գործերի նախարարի խոսքերով` այդ նպատակի իրականացման համար 2017-ին երկրի բյուջեից նախատեսվում է շուրջ 3.6 մլն եվրո հատկացնել: Ցանկապատի մոտակայքում սահմանի անվտանգության վերահսկման ժամանակակից համակարգ կտեղակայվի: Այն կառուցելու համար միջոցները կփոխանցվեն հաջորդ տարի: 

Նշենք, որ մինչև հիմա Լիտվայի և Կալինինգրադի մարզի միջև պետական սահմանը գծանշված է եղել միայն հատուկ նշաններով և 13 մետր լայնությամբ սահմանային գծով:


© armedia.am