Վիլնյուսը մտադիր է ցանկապատ կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:
Լիտվայի ներքին գործերի նախարարի խոսքերով` այդ նպատակի իրականացման համար 2017-ին երկրի բյուջեից նախատեսվում է շուրջ 3.6 մլն եվրո հատկացնել: Ցանկապատի մոտակայքում սահմանի անվտանգության վերահսկման ժամանակակից համակարգ կտեղակայվի: Այն կառուցելու համար միջոցները կփոխանցվեն հաջորդ տարի:
Նշենք, որ մինչև հիմա Լիտվայի և Կալինինգրադի մարզի միջև պետական սահմանը գծանշված է եղել միայն հատուկ նշաններով և 13 մետր լայնությամբ սահմանային գծով: