Սիրիայի ընդդիմությունը կպայքարի ԻՊ-ի դեմ. ՌԴ ՊՆ

11:51     15 հունվարի, 2017

Սիրիայի ընդդիմության ուժերը կմասնակցեն ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ մարտական գործողություններին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի միջնորդությամբ Սիրիայի իշխանությունները համաձայնություն են ձեռք բերել, որ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ մարտական գործողություններին մասնակցելու են նաեւ ընդդիմության ջոկատները, որոնք գտնվում են Ջեյրուդ եւ Էլ Օտնե բնակավայրերում»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:


© armedia.am