Սիրիայի ընդդիմության ուժերը կմասնակցեն ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ մարտական գործողություններին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի միջնորդությամբ Սիրիայի իշխանությունները համաձայնություն են ձեռք բերել, որ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ մարտական գործողություններին մասնակցելու են նաեւ ընդդիմության ջոկատները, որոնք գտնվում են Ջեյրուդ եւ Էլ Օտնե բնակավայրերում»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: