Դանիան որոշել է մեծացնել ռազմական ծախսերը Բալթյան տարածաշրջանում ռուսական հրթիռներ տեղակայելու կապակցությամբ, ինչը Կոպենհագենն ընկալում է որպես սպառնալիք:
Համապատասխան հայտարարությունն արել է երկրի պաշտպանության նախարար Կլաուս Յորթ Ֆրեդերիքսենը, փոխանցում է Reuters-ը:
Միաժամանակ նա նշել է, որ Դանիան ճնշում է զգում ՆԱՏՕ-ի կողմից, քանի որ ի վիճակի չէ պաշտպանական ծախսերի համար հատկացնել ՀՆԱ 2 տոկոսը: